Պատահարներ
Ավտովթար Վայոց Ձորում. կա 4 վիրավոր
Gohar Vardanyan
1 րոպե
293 դիտում
Երեկ՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 123-րդ կմ հատվածում բախվել են Արցախի Հանրապետության բնակիչ, 22-ամյա Էրիկ Համբարձումյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 97 AO 997 համարանիշի և Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 23-ամյա Արման Սմբատյանի վարած ВАЗ 2103 մակնիշի 34 VՏ 145 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Սմբատյանը, նրա ուղևոր, Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 21-ամյա Արմեն Խուդոյանը, ВАЗ 2121-ի ուղևորներ, Արցախի Հանրապետության բնակիչներ, 49-ամյա Լևոն Համբարձումյանն ու 47-ամյա Արեգա Համբարձումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Է. Համբարձումյանը ծառայում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասում, իսկ վիրավորներից Լ. Համբարձումյանը աշխատում է Արցախի Հանրապետության Մոշխմհատ գյուղի գյուղապետարանում:
Մանրամասներըՙ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողբերգական ավտովթարՙ Մաստարա-Գյումրի ճանապարհին. կան տուժածներ ու զոհեր, որից մեկը 2 տարեկան երեխա է
Gohar Vardanyan
1 րոպե
736
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ պատահար Պարույր Սևակի փողոցում
Gohar Vardanyan
1 րոպե
1,150
Սյունիքում տղամարդը հրապարակել է նախկին մտերմուհու մերկ լուսանկարները
Gohar Vardanyan
1 րոպե
698
Դաժանությամբ սպանություն Արարատի մարզում. երիտասարդը դաժան ծեծի է ենթարկել 30-ամյա կնոջը
Gohar Vardanyan
1 րոպե
556
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,087
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
364
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
489
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
867