Քաղաքականություն
ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների ու նրանց ընտանիքի անդամների ուղեբեռը չի ստուգվի. Նախագիծ
Gohar Vardanyan
1 րոպե
207 դիտում
ՀՀ կառավարության՝ մայիսի 10-ի նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, նաև «2017 թ. ապրիլի 11-ի ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու հարցն է:
Արձանագրության նախագծին հավանություն է տրվել Եվրասիական տնտեսական խորհրդի 2018թ. դեկտեմբերի 5-ի թիվ 40 կարգադրությամբ և ներկայացվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ ներպետական համաձայնեցման ընթացակարգերն ապահովելու համար:
Արձանագրությամբ նախատեսվում է փոփոխություններ կատարել Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի 321-րդ հոդվածում, որով սահմանված են մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության որոշակի ձևերի կիրառումից ազատելու դրույթները: Մասնավորապես, նախատեսվում է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների և նրանց ուղեկցող ընտանիքի անդամների անձնական ուղեբեռի մաքսային զննումից հավասարապես ազատել նաև ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների և նրանց ուղեկցող ընտանիքի անդամների անձնական ուղեբեռը:
Նախագծով նախատեսվում է նաև լրացնել վերը նշված հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետության այն պաշտոնատար անձանց ցանկը, որոնց անձնական ուղեբեռը ևս ենթակա չէ մաքսային զննության:
Ելնելով վերոգրյալից՝ կառավարությունը այս արձանագրության ստորագրումը նպատակահարմար է գտնում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
311
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Gohar Vardanyan
1 րոպե
254
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
341
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
262
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
329
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
260