Քաղաքականություն
Երեկվանից սարսափած եմ, ամբողջ գիշեր չեմ քնել․ Մարուքյանը՝ Քոչարյանի հայտարարության մասին
Gohar Vardanyan
1 րոպե
685 դիտում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Reuters-ին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանի նոր իշխանության դեմ հզոր ընդդիմություն է ձևավորվում և ինքը նույնպես ուզում է լինել նրանց շարքերում: «Երեկվանից սարսափած եմ, ամբողջ գիշեր չեմ քնել, չգիտեմ՝ ոնց ենք անելու»,- արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հեգնելով Քոչարյանին:
Հարցին՝ իր կարծիքով կհաջողվի՞ ինչ-որ լուրջ քաղաքական թիմ հավաքել և պայքարել, Մարուքյանը պատասխանեց. «Այսինքն՝ ի՞նչ ուժեր: Այսօր կա ընդդիմություն, կա իշխանություն և բավականին սուր հակադրություններ կան, իսկ ինչ կոնտեքստում են պայքարը պատկերացնում, չգիտեմ, Հայաստանում քաղաքական ուժեր կան, որոնք տարբեր տեսլականներ ունեն»:
Դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ մարտահրավեր է նետում իշխանությանը, նա ինչո՞ւ է սարսափած, Մարուքյանը պատասխանեց. «Քանի որ նրանք անդադար պնդում են, որ Հայաստանում ընդդիմություն չկա, դրա համար: Ես շեշտեցի, որ Հայաստանում քաղաքական առողջացման պրոցեսում ձևավորված է իշխանություն, ձևավորված են ընդդիմադիր ուժեր՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, և եթե մենք կարողանանք այս նոր մշակույթի ձևավորմամբ շարժվել առաջ, քաղաքական մթնոլորտը կառողջացնենք, եթե չէ՝ նորից հետ գանք ատելության խոսքին ու դրա քարոզին, բնականաբար, լուրջ խնդիրներ ենք ունենալու»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
311
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Gohar Vardanyan
1 րոպե
254
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
303
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
246
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
308
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
245