Քաղաքականություն
Ինչ նյութեր են ոչնչացվել ԱԱԾ-ում հեղափոխությունից առաջ. Ժողովուրդ
Gohar Vardanyan
1 րոպե
443 դիտում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկվա ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացահայտումներից մեկը շատերի համար ցնցող էր, եւ պատահական չէ, որ քաղաքական, հասարակական դաշտում լայն քննարկումների թեմա դարձավ: Փաշինյանի խոսքերով` նախքան հեղափոխությունը նախկին իշխանություններն ԱԱԾ-ում նյութեր են ոչնչացրել, եւ հիմա ծառայողական քննություն է իրականացվում:
Ավելի ուշ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը մանրամասնել է. «Այս մասին տեղեկությունը որոշել են հրապարակել, քանի որ շատ են հնչում հարցադրումներ կառավարության հասցեին: Մասնավորապես, հարցադրումներ են հնչում` ԱԱԾ-ն, ինչ է, չգիտի՞՝ մարտի 1-ին ինչ է տեղի ունեցել»: Թե ինչ նյութերի մասին է խոսքը, Փաշինյանն ընդհանրական պատասխան է տվել. «Որ դրանք լայնածավալ շրջանակի են առնչվում, ակնհայտ է` ե՛ւ մարդկանց, ե՛ւ իրադարձությունների։
Ընդդիմադիր գործչի նկատմամբ ի՞նչ գործողություն է ձեռնարկվել… Որոշ դեպքերում պատառիկներ են մնում, եւ էդ պատառիկների հետեւից գնալով՝ արձանագրում ենք, որ բուն նյութը չկա եւ էդպես…»: Այս թեմային անդրադարձել է նաեւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` հավելելով. «Կգա ժամանակը, ինքներդ կտեսնեք՝ ինչ է արվել»: Նկատենք, որ տեղի ունեցածն ամենեւին էլ արտառոց չէ. վաղ, թե ուշ սպասելի էր, որ նման փաստ կբացահայտվի` հաշվի առնելով նախկին իշխանությունների բնույթը:
Բնական է, որ հեռանալուց առաջ հետքերը մաքրելու փորձեր արվել են: Ի վերջո, նախկինների օրոք ԱԱԾ-ն քաղաքական հալածանքների գործիք է եղել: Ու բնական է, որ առաջին հերթին արխիվներից պետք է անհետացած լինեն մարտի 1-ի, նաեւ ՀՀԿ իշխանության ժամանակ ընդդիմադիր գործիչների դեմ «թղթապանակները», որպեսզի չերեւա, թե իրենց իշխանությունն ինչերի է ընդունակ եղել: Չենք զարմանա, եթե պարզվի` անհետացել են նաեւ շատ այլ աղմկահարույց դեպքերի նյութեր, այդ թվում` հոկտեմբերի 27-ին ու նախկին իշխանությունների օրոք քաղաքական սպանություններին վերաբերող»:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
311
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Gohar Vardanyan
1 րոպե
254
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
303
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
246
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
308
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
245