Քաղաքականություն
Ինչո՞ւ Փաշինյանը արտաքին քաղաքականությանը վերաբերող կետեր չներկայացրեց. Վիգեն Հակոբյան. Tert am
Gohar Vardanyan
223 դիտում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման 1 տարին ամփոփող 100 փաստերի մեջ չներկայացրեց արտաքին քաղաքականությանը վերաբերող կետեր, որովհետև այս ոլորտում Հայաստանը ձեռքբերումներ չունի: Այս մասին Tert .am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
«Իսկապես, արտաքին բնագավառում այս մեկ տարվա ընթացքում ձեռքբերումներ չեն եղել: Կասկած չունեք չէ՞, որ ձեռքբերումների պարագայում դրանք անպայման կլինեին 100 փաստերի շարքում՝ հաշվի առնելով այն, թե ինչ մանր-մունր փաստեր կային այդ 100-ի մեջ: Եթե վերլուծենք բոլոր հիմնական արտաքին ուղղությունները, կտեսնենք, որ տեղաշարժ չկա»,- ասաց նա:
Քաղտեխնոլոգը նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, հատկապես անցած մեր տարվա առաջին հատվածում, ոչ թե մերձեցումն էր կամ շահերի համադրումը, այլ հավասարաչափ հեռացումը բոլորից:
«Ռուսերեն դիպուկ բառ կա՝ равноудаленный, մենք հավասարաչափ հեռացնում էինք ուժային կառույցներին մեզնից: Հետո իշխանություններն ընտելացան, կարծես հասկացան, որ արտաքին քաղաքականության ասպարեզում դժվար է ինքնահաստատվել ու փոխեցին տակտիկան: Անփորձությունից էր, թե ինքնահաստատվելու ձգտումից, առաջին ամիսներին մենք ունեցանք равноудалённость բոլոր ազդեցիկ, ուժային կենտրոններից»,- մանրամասնեց Վիգեն Հակոբյանը:
Նա նշեց, որ հիմա էլ ՀՀ արտաքին քաղաքականությունը բալանսավորված չէ, «մեծ ճիգեր են ներդրվում, որ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացվեն»:
«Կա դիսբալանս: Նույն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Երեկվա ասուլիսն էլ դա ապացուցեց, երբ հարց հնչեց ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին, հուսադրող պատասխան չհնչեց: Դիսբալանսը զգացվում է: ԵՄ-ի հետ մեր հարաբերություններն էլ գործնական կամ արդյունավետ փուլում չեն: Բավական լուրջ ռեսուրս ենք կորցնում, երբ շատ ակտիվ չենք համագործակցում Չինաստանի հետ: Կորցրածը վերականգնելու համար, իհարկե, քայլեր արվում են, բայց դրանք չկան 100 փաստերի մեջ»,- հավելեց Վ. Հակոբյանը:
Քաղտեխնոլոգն ասաց, որ եթե ինքը լիներ վարչապետի թիմի անդամ, չէր գնա ծավալը ցույց տալու փորձի ճանապարհով. «Թող փաստերը քիչ լինեին, բայց ավելի կարևոր, ավելի դիպուկ, խնդիրներին համահունչ»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
311
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Gohar Vardanyan
1 րոպե
254
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
341
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
262
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
329
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
260