Քաղաքականություն
Խորհուրդ եմ տալիս՝ Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելիս՝ երբևիցե չօգտագործել նախագահ բառը․ Ալեն Սիմոնյան
Gohar Vardanyan
1 րոպե
1,502 դիտում
Ռոբերտ Քոչարյանը փորձում է իր շուրջը միավորել ընդդիմությանը: Չեմ կարծում, որ դա կստացվի, որովհետև շատ լավ գիտեք մարդկանց վերաբերմունքը և վարկանիշը: Ձեզ, սիրելի լրագրողներ, բոլորիդ խորհուրդ եմ տալիս՝ Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելիս՝ երբևիցե չօգտագործել նախագահ բառը, որովհետև Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը երբևիցե ընտրված նախագահներ չեն եղել, նրանք ուղղակի մարդիկ են, որոնք զբաղեցրել են այդ պաշտոնը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ ընդդիմությանը միանալու մասին հայտարարությանը:
Լրագրողները հարցրեցին նաև Ալեն Սիմոնյանի կարծիքը մայիսի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո ընդդիմախոսների թերահավատության ու քննադատությունների մասին: Ալեն Սիմոնյանը կրկնեց վարչապետի խոսքերը.
«Հայ ժողովուրդն իր ընտրությունը կատարել է, հայ ժողովուրդը պահանջատեր է և վստահ եմ, որ հետագայում նույնպես պահանջատեր է լինելու, իսկ ընդդիմադիրներ միշտ էլ լինելու են: Չէր կարող չէ՞, որ չլինեին քննադատողներ, բայց դուք էլ լավ գիտեք, որ այդ ընդդիմության մի մասը նախկին ռեժիմի ներկայացուցիչներ են, մյուս մասը ֆինանսավորվում է այդ տեսակի ընդդիմություն լինելու համար: Մենք էլ ենք ընդդիմություն եղել, բայց մեզ դրա համար չեն վճարել, մենք դա արել ենք ազնիվ, անկեղծ, երևի դրա համար էլ հաջողության ենք հասել»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
311
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Gohar Vardanyan
1 րոպե
254
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
303
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
246
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
308
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
245