Քաղաքականություն
Ստամբուլում նոր ընտրությունների կազմակերպումը վտանգավոր է Թուրքիայի համար. F T
Gohar Vardanyan
1 րոպե
216 դիտում
Բրիտանական հեղինակավոր «Financial Times» թերթում ևս մի վերլուծական հոդված է հայտնվել Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները չեղարկելու և դրանք հունիսի 23-ին նորից անցկացնելու որոշման մասին, գրում է Ermenihaber. am-ը։
Հանդեսը նախօրեին ևս նման մի հոդված է հրապարակել, որտեղ ասվում է, որ Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների չեղարկումը մեծացրել է քաղաքական քաոսի վտանգը երկրում։
«Թուրքիան ծանր կերպով հեռանում է ժողովրդավարությունից» վերնագրով հրապարակման մեջ նշվում է, որ թեև նոր ընտրությունների անցկացումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում կուսակցության» համար ևս մեկ շանս է, այնուամենայնիվ դրա մեջ առկա են տնտեսական և քաղաքական վտանգներ։
Նախ այն, որ թուրք ժողովուրդը կարող է ուղղակի կորցնել հավատը խաղաղ ժողովրդավարական քաղաքականության հանդեպ։ Դա մասնավորապես հնարավոր է, եթե ԱԶԿ-ն հաղթի երկրորդ ընտրություններում։
Որոշման հետևանքով Թուրքիայի տնտեսական վիճակը կարող է վատանալ։ Տնտեսական վտանգների առումով հոդվածում նշում է, որ ընտրությունների չեղարկումը բացասականորեն է անդրադառնալու թուրքական լիրայի վրա և առհասարակ տնտեսության վրա։
Դրանից զատ ասվում է, որ ընտրությունների չեղարկումով Ստամբուլում ներդրումները կարող են նվազել։ Ըստ հոդվածի՝ օտարերկրա ներդրողները առանց այդ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականության հետևանքով խուսափում են Թուրքիայում ներդրումներ կատարելուց, այժմ դրությունը ավելի կվատանա:
Ըստ հոդվածի հեղինակի՝ մայիս և հունիս ամիսներին Ստամբուլում սպասվող քաղաքական անորոշությունը մեծ վնաս կհասցնի Թուրքիայի տնտեսությանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
311
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Gohar Vardanyan
1 րոպե
254
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
341
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
262
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
329
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
261