Քաղաքականություն
Ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել Ադյան եղբայրների մասին. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
385 դիտում
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի վերաբերյալ քրեական գործը, ինչպես հայտնի է, սկսվեց ՊՎԾ-ում պաշտոն զբաղեցնող Ադյան եղբայրներից։ Նախ նրանցից մեկը բռնվեց, ապա երկրորդը, եւ հարցաքննվելով երկուսն էլ ազատ արձակվեցին՝ շրջանառվող լուրերի համաձայն Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տալու շնորհիվ։
Մեզ բավական ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել Ադյան եղբայրների մասին։ Մասնավորապես, որ նրանց հորեղբայրը Յուրա Ադյանն է, ով նախկին իշխանությունների ժամանակ համարվել է գնումների ոլորտում «գել»։
Յուրա Ադյանը իր հիմնադրած տարբեր անուններով ՍՊԸ-ներով, այդ թվում՝ Արցախում գրանցված «Ամարասյուս» ՍՊԸ-ով մշտապես մասնակցել է ամենատարբեր գնումների տարբեր գերատեսչությունների ու կառույցների կարիքների համար՝ սկսած մանկապարտեզներից մինչեւ ՊՆ։
Ադյանը սկզբունք է ունեցել՝ բոլոր գնումների ժամանակ ներկայացնել ամենացածր գինը, շահել տենդերը, ապա եթե մասնագիտացած չի եղել այդ ոլորտում, պայմանագիրը վաճառել այլ ընկերության։ Նման մեխանիզմով տարիներ շարունակ Ադյանը կարողացել է միլիոններ դիզել՝ ունենալով նաեւ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի բարձր հովանավորությունը, ով ի պաշտոնե կոչված էր կանխելու Ադյանի եւ նրա նմանների թալանչիությունը։
Ի դեպ, Ադյանը իր ՍՊԸ-ները գրանցել էր Արցախում, որպեսզի ԱԱՀ չվճարեր։ Այս ամենից հետո բնավ զարմանալի չէ Ադյան եղբայրների վարքագիծը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
311
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Gohar Vardanyan
1 րոպե
254
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
303
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
246
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
308
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
245