Քաղաքականություն
Նիկոլն ու իշխանությունները գալու և գնալու են, իսկ ՀՀԿ-ն մնալու է․ Շարմազանով
Gohar Vardanyan
1 րոպե
261 դիտում
Նիկոլ Փաշինյանը հասարակությունը հերթական անգամ բաժանում է հեղափոխականների ու հակահեղափոխականների և այս անգամ սպառնում հեղափոխությամբ Արցախում: Այս մասին ֆեյսբուքյան գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Պատմությունը հիշում է բազմաթիվ վայ գործիչների, որոնք, իշխանության գալով, ոչ թե բարեփոխում են արել ու միավորել հասարակությանը, այլ հակառակը՝ բաժանարար գծեր քաշել երկրի ներսում ու գործ անելու փոխարեն ռեպրեսիաներ արել:
Այդպիսին էին բոլշևիկները Ռուսաստանում և նացիոնալ-սոցիալիստները կամ ֆաշիստները Գերմանիայում ու Իտալիայում:
Դժբախտաբար, նույն ճանապարհով է շարժվում Հայաստանի հեղափոխական կոմիտեի ղեկավար Փաշինյանը: Ընդամենը երեկ՝ մայիսի 9-ին, մեր Եռատոնն էր: Տոն, որը պետք է միավորի ողջ հայությանը:
Արի ու տես՝ մերօրյա բռնապետին դուր չի եկել, որ Արցախում բարձր են գնահատում ազգային հերոսներին:
Նյարդայնացած այս իրականությունից՝ Նիկոլը հասարակությունը հերթական անգամ բաժանում է հեղափոխականների ու հակահեղափոխականների և այս անգամ սպառնում հեղափոխությամբ Արցախում:
Հերիք է աջ ու ձախ սպառնաս, հերիք է ասուլիսներին աննպատակ գոռգոռաս ու քեզ պահես մանկության երազանքը չիրականացրած լաչառ երեխայի նման:
Վերջապես հաշտվիր, որ կան քո կարծիքը չկիսող մարդիկ ու այս մարդիկ քո ապաշնորհ քայլերի արդյունքում ավելանալու են, որոնք քո անօրակարգ և բովանդակությունից զուրկ խորոված ուտելու, ասֆալտին փռելու, գոռալու ու հեծանիվ քշելու հեղկոմական քաղաքականության հետ համամիտ չեն:
Հ.Գ.
Ժամանակն է գիտակցել, որ սկզբունքային գործիչներ ու մարդիկ կան դեռ:
Հ.Հ.Գ.
Գայլը վրան ոչխարի մորթի առած,
Գառներուն պահապան հսկող է դառած,
Աքլորը քարոզչի վերարկու հագած,
Ամբիոն է ելել, խելքի աշեցեք:
Ջիվանի»,– գրել է Շարմազանովը։
Ավելի վաղ Շարմազանովը գրել էր, թե Նիկոլն ու իշխանությունները գալու և գնալու են, իսկ ՀՀԿ-ն մնալու է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
311
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Gohar Vardanyan
1 րոպե
254
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
341
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
262
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
329
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
261