Պատահարներ
Ինքնասպանության փորձ ֆինանսների նախարարության դիմաց
Gohar Vardanyan
1 րոպե
408 դիտում
Երեւանում, այսօր՝ մայիսի 10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երեւանում կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։
Shamshyan. com-ի հաղորդմամբ, ժամը 02։30-ի սահմաններում ոստիկանները Մելիք Ադամյան փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել մի քանի քաղաքացիներ եւ հայտնել, որ մի տղամարդ Մելիք Ադամյան փողոցի 1-ին հասցեի մոտ սպառնում է ինքնասպանություն գործել։
Ոստիկանները, մոտենալով դեպքի վայրին, կարողանում են ճիշտ հոգեբանական զրույց ունենալ այդ քաղաքացու հետ, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին, իսկ նա՝ ապակու կտորը ձեռքին, սպառնում էր կտրել դաստակների երակները։
Ոստիկանները քաղաքացուն իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխում են ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ հետաքննչական բաժանմունքում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Աղբյուրի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Երեւան քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Գագիկ Թ.-ն է, ով պատճառաբանել է, որ կենցաղային անլուծելի խնդիրների պատճառով փորձել է դիմել ծայրահեղ այդ քայլին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ պատահար Պարույր Սևակի փողոցում
Gohar Vardanyan
1 րոպե
1,150
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողբերգական ավտովթարՙ Մաստարա-Գյումրի ճանապարհին. կան տուժածներ ու զոհեր, որից մեկը 2 տարեկան երեխա է
Gohar Vardanyan
1 րոպե
736
Սյունիքում տղամարդը հրապարակել է նախկին մտերմուհու մերկ լուսանկարները
Gohar Vardanyan
1 րոպե
698
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քֆուր տվեց, էլ չդիմացա». 30-ամյա կնոջ սպանության մանրամասները
Gohar Vardanyan
1 րոպե
463
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,089
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
365
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
490
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
868