Քաղաքականություն
Մաշտոցի պողոտայի երկու անցումները վաճառված են․ Հայկ Մարության
Gohar Vardanyan
1 րոպե
1,063 դիտում
«Առաջին օրերին, երբ եկա ու սկսեցի աշխատել, իմ առաջին հանձնարարականներից էր, որ Երևանի բոլոր անցումները լուսավորվեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով այն խնդրին, որ Մաշտոցի պողոտայի երկու գետնանցումները բավականին վատ վիճակում են, նաև լուսավորություն չկա:
«Մենք Երևանի բոլոր անցումները լուսավորել ենք, և ես ինքս գնացել, ստուգել եմ, բոլորը լուսավորված են եղել, բայց մեկ շաբաթ անց այդ լույսերը կամ կոտրել են, կամ գողացել: Ես ուզում եմ նշել, որ քաղաքապետարանը և ոստիկանությունն ի զորու չեն բոլոր անցումներում հերթապահություն իրականացնել և հետևել, որ մեր բնակիչները չկոտրեն կամ չգողանան»,- նշեց Մարությանը:
Քաղաքապետի խոսքով՝ մասնավորապես նշված երկու անցումներում բարեկարգման աշխատանքներ սկսելու համար խնդիրներ կան, որովհետև դրանք վաճառված են. «Քանի որ այդ երկու անցումները վաճառված են և սեփականատեր ունեն, ով խախտում էր պայմանագիրը, մենք պարտադրել ենք, որպեսզի սեփականատերը սկսի աշխատանքները: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի իրենք մաքսիմալ արագ աշխատեն, այլապես կենթարկվեն տուգանքների ու տույժերի»:
Այս անցումների հետ կապված մեկ այլ խնդիր էլ կա, դրանք ամբողջությամբ վերանորոգելու համար պետք է փակվեն, ինչն էլ իր հերթին նոր անհարմարություն կառաջացնի բնակիչների համար:
Ինչ վերաբերում է մյուս անցումներին, որտեղ տարբեր խախտումներով մարդիկ իրենց բիզնեսն են դրել, քաղաքապետն ասաց. «Մի կողմից հանրությունը պահանջում է, որ մենք մաքրենք այդ տարածքները, մյուս կողմից էլ պահանջում են, որ ձեռք չտանք, որովհետև դրանք աշխատատեղեր են»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
311
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Gohar Vardanyan
1 րոպե
254
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
341
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
262
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
329
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
260