Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանը պրոհայկական գործիչ է․ Էդմոն Մարուքյան «Հրապարակ»
Gohar Vardanyan
1 րոպե
599 դիտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ին Բրյուսելում մասնակցելու է ԵՄ Հարևանության ծրագրի 10-ամյակի հոբելյանական նիստին, որի շրջանակներում սպասվում է, որ կնքվելու է ԵՄ-Ադրբեջան համապարփակ համաձայնագիրը: Հայաստանյան փորձագիտական շրջանակները լուրջ անհանգստություն ունեն, որ համաձայնագրի պրեամբուլայում չեն նշվի ղարաբաղյան խնդրին առնչվող հելսինկյան 3 կարևորագույն սկզբունքները, ինչն առկա է Հայաստանի հետ կնքված համաձայնագրում։
ԱԺ ուժերից «Լուսավոր Հայաստանն» ունի՞ նման մտահոգություն, Դուք այդ կողմերում «կռված» եք՝ հարցրինք Էդմոն Մարուքյանին։ «Որքանով որ ինձ է հասանելի, որքանով ես հետևում եմ այդ գործընթացին` կարծում եմ, որ մեր ԱԳՆ-ն, բրյուսելյան դեսպանատունը, դիվանագիտական կորպուսը պետք է որ լրջագույն աշխատանք տարած լինեն, որ համաձայնագրերում Արցախին վերաբերող դրույթները չտարբերվեն, իսկ թե վերջնական տարբերակում տարբերվում են, թե ոչ` ինֆորմացիայի չեմ տիրապետում»:
Կարծում եք, որ նման աշխատանքներ տարվե՞լ են հայկական կողմից, որովհետև ձայն-ծպտուն այդ առնչությամբ չկա։ «Հիմնականում նման աշխատանքները լուռ են տարվում»: Իսկ եթե իրականանան փորձագետների կասկածները… «Հույս ունեմ, որ այդպես չի լինի, հակառակ դեպքում դա կլինի մեր դիվանագիտական ծառայությունների խոր ֆիասկոն»: Իսկ ԼՀԿ-ն համաձա՞յն է ռուս փորձագետների հետ, որ Փաշինյանն «ամերիկամետ» է։ «Նիկոլ Փաշինյանը պրոհայկական գործիչ է. ո՛չ ամերիկամետ է, ո՛չ ռուսամետ»»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
311
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Gohar Vardanyan
1 րոպե
254
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
339
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
262
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
328
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
260