Քաղաքականություն
Տռզած դատախազները դարձել են սրբե՞ր․ պատգամավորը՝ Արթուր Դավթյանին
Gohar Vardanyan
1 րոպե
262 դիտում
Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր համակարգում կոռուպցիայի մակարդակը, արդյոք ռիսկերը բարձր են, թե՞ ոչ, ի՞նչ եք նախաձեռնում դրա դեմ պայքարի համար։ Այսօր ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին նմա հարցով դիմեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը:
«Հնարավոր կողմնակալ մոտեցումները ժամ առաջ բացահայտել, պատճառները վերացնել, պատասխանատվության հարցը բարձրացնել: Պետք է ունենանք զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ: Կարող եմ ասել, որ համակարգում հաջողվել է ձևավորել այդ մթնոլորտը»,- ի պատասխան նշեց դատախազը:
Առաքելյանն ասաց, որ դեռևս խորհրդային տարիներից հանրային գիտակցության մեջ ձևավորված համոզմունք կա, ըստ որի՝ դատախազները ամենակոռումպացված, «տռզած» պաշտոնյաներն են: «Դա այլևս չի՞ համապատասխանում իրականությանը, այլևս սրբե՞ր են դատախազները»,- հարցրեց պատգամավորը:
«Չեմ կարծում, որ մարդիկ երկու տեսակի են լինում՝ սրբեր ու կոռուպցիոներներ: Սրբեր երկրի վրա ինձ հայտնի չեն, բայց հանրային այդ գիտակցումը բացառված է այսօրվա համակարգում»,- պատասխանեց Արթուր Դավթյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
311
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Gohar Vardanyan
1 րոպե
254
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
341
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
262
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
328
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
260