Պատահարներ

Ուժեղ քամուց բարդիների ճյուղերը պոկվել, փակել են մայրուղին

Gohar Vardanyan 1 րոպե 231 դիտում
Ուժեղ քամուց բարդիների ճյուղերը պոկվել, փակել են մայրուղին
Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 9-ին, ժամը 19:09-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին քամուց բարդիների ճյուղերը պոկվել եւ ընկել են, ճանապարհի երթեւեկությունը դարձել է միակողմանի. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները եւ «Եղեգնաձորի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների հետ համատեղ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 116-118-րդ կմ-ից հեռացրել են պոկված ճյուղերը: *** Մայիսի 9-ին, ժամը 18:50-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում քամուց ծառն ընկել է եւ փակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շահումյան փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում բարդու ճյուղը (մոտ 12 մ) քամուց պոկվել է, ընկել եւ փակել փողոցը: Փրկարարները մասնատել եւ ճանապարհից հեռացրել են ծառի ճյուղերը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250