Պատահարներ

Հայաստանից Օմսկ ուղևորվող մինիվեն է շրջվել. ՀՀ քաղաքացիներ են տուժել

Gohar Vardanyan 1 րոպե 323 դիտում
Հայաստանից Օմսկ ուղևորվող մինիվեն է շրջվել. ՀՀ քաղաքացիներ են տուժել
ՌԴ Ստավրոպոլի մայրուղու վրա Հայաստանից Օմսկ ուղևորվող մինիվեն է շրջվել։ ՌԴ ԱԻ ծառայությունից հայտնում են, որ երեք մարդ վնասվածք է ստացել, զոհեր չկան։ Այս մասին այսօր հայտնում է Ն Գլխավոր վարչության Ստավրոպոլ Մասնավորապես՝ Մինվոդի – Կոչուբեյ ավտոմայրուղու 257-րդ կիլոմետրի վրա անիվի վնասվածքի պատճառով շրջվել է Երևանից Օմսկ ուղևորվող Nissan Elgrand միկրոավտոբուսը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ մեքենայում ութ մարդ է եղել, երեքը տուժել են։ Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ տուժածները հետազոտություն անցնելու նպատակով հիվանդանոց են տեղափոխվել, նրանք փափուկ հյուսվածքների վնասվածքներ են ստացել։ Բոլոր տուժածները ՀՀ քաղաքացիներ են։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250