Պատահարներ

Mercedes-ը տապալել է մի քանի ծառ ու կողաշրջված վիճակում հայտնվել առվի մեջ

Gohar Vardanyan 1 րոպե 337 դիտում
Mercedes-ը տապալել է մի քանի ծառ ու կողաշրջված վիճակում հայտնվել առվի մեջ
Այսօր՝ մայիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում, Mercedes մակնիշի 35 ՍQ 494 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Առատաշեն գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց, բախվել ծառերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտամիջյան հատվածով անցնող առվակի մեջ: Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը և արդյոք վթարի հետևանքով տուժածներ կան: Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վթարից կարճ ժամանակ անց օպերատիվորեն ժամանել է Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը տեղում առաջին բուժօգնությունն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոց մեկնել՝ պատճառաբանելով, որ վթարի հետևանքով ինքը վնասվածքներ չի ստացել: Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250