Քաղաքականություն
Դատարանում Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է. շնչառական սարք են միացրել. News am
Gohar Vardanyan
1 րոպե
254 դիտում
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է, բժիշկները ստիպված են եղել շնչառական սարք միացնել։ NEWS .am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին դատական նիստը շարունակվում է։
Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։
Ըստ մեղադրանքի՝ Նազիկ Ամիրյանը ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Մանվել Գրիգորյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Ամիրյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
311
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Gohar Vardanyan
1 րոպե
254
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
Gohar Vardanyan
1 րոպե
405
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի ներողությունը, փախուստ ՔԿՀ-ից, պատերազմական զարգացումներ
1 րոպե
101
48 ժամ՝ Իրանն արձագանքել է Թրամփի պահանջին․ կոչնչացվեն խոշորագույն ընկերությունները
1 րոպե
699
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
372
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
278