Պատահարներ
Կոտայքի մարզում BMW-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ
Gohar Vardanyan
442 դիտում
Այսօր՝ մայիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում BMW մակնիշի 11 ՏՏ 484 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի ու բախվել երկաթե արգելապատնեշներին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդը բժշկական հետազոտման նպատակով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկանության Եղվարդի բաժնի ծառայողների ծառայողական ավտոմեքենայով տեղափոխվել է Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն:
Ինչպես հայտնում է Shamshyan com-ը՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դադարեցրել բենզինի արտահոսքը, քանի որ բախման հետեւանքով վնասվել էր բենզաբակը, եւ բեզնին էր թափվում, որից հետո սահմանազատել են տարածքը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ վիրավորին Եղվարդի ոստիկանները հիվանդանոց կտեղափոխեին, տեղում նրան օգնություն են ցուցաբերել Եղվարդի հրշեջներն ու ոստիկանները: Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, որ վարորդը հրաշքով է փրկվել, քանի որ նա ավտոմեքենայով մխիրճվել էր երկաթե արգելապանեշի մեջ ու այն դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք. Շիրակի մարզում հայրը պատահաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն
Gohar Vardanyan
797
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Սեբաստիայի փողոցում
Gohar Vardanyan
1 րոպե
3,599
Վրաստանի քաղաքացիները քարերով սպանել են իրենց Սևան հասցրած 26-ամյա վարորդին
Gohar Vardanyan
772
Արթուր Աբրահամի տան մոտ վիճաբանությունից հետո Mercedes G-ով վրաերթի է ենթարկել 3 հոգու
Gohar Vardanyan
679
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,096
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
365
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
491
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
869