Քաղաքականություն
Քոչարյանի գործով մեղադրող կողմը վկաների 800 հոգանոց ցուցակ է ներկայացրել
Gohar Vardanyan
1 րոպե
348 դիտում
Այս պահի դրությամբ մեղադրող կողմը ներկայացրել է վկաների 800 հոգուց բաղկացած ցուցակ, մենք այս պահի դրությամբ ներկայացրել ենք 10 հոգանոց ցուցակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
«Մեր ցուցակում կան ՍԴ դատավորներ, Սամվել Մայրապետյանը, Միքայել Հարությունյանը: Ընդհանուր պարզ է, որ այդ 800 վկան կարող են հարցաքննվել մի 4 տարում»,- նշեց Ալումյանը:
Հարցին՝ ՍԴ դատավորներն ի՞նչ առնչություն ունեն Քոչարյանի մեղադրանքին, Ալումյանը պատասխանեց՝ «Պարոն Քոչարյանի մեղադրանքի մեջ, ի թիվս այլի, կա այնպիսի դրույթ, որ այդ ժամանակ ճնշում է եղել ՍԴ դատավորների նկատմամբ, ընդ որում՝ առանց մասնավորեցնելու՝ որ դատավորների վրա է ճնշում եղել և ինչպես է արտահայտվել այդ ճնշումը: ՍԴ բոլոր դատավորներից անհասկանալի սկզբունքով ընտրվել է 2 դատավոր և նախաքննության ընթացքում հենց նրանց են հարցաքննել: Երկուսն էլ, ի դեպ, ժխտել են իրենց նկատմամբ ճնշումը»:
Ալումյանի խոսքով՝ դատարանին միջնորդություն արդեն ներկայացրել են և պատրաստվում են պնդել, որ պետք է հրավիրվեն ՍԴ մնացած դատավորները՝ հասկանալու ի՞նչ ճնշումների մասին է խոսքը և ո՞ւմ նկատմամբ է այդ ճնշումը կատարվել և ինչպես է դա արտահայտվել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
311
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Gohar Vardanyan
1 րոպե
254
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
Gohar Vardanyan
1 րոպե
405
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի ներողությունը, փախուստ ՔԿՀ-ից, պատերազմական զարգացումներ
1 րոպե
99
48 ժամ՝ Իրանն արձագանքել է Թրամփի պահանջին․ կոչնչացվեն խոշորագույն ընկերությունները
1 րոպե
686
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
372
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
277