Քաղաքականություն

Ունեիք ժողովրդի ավելի քան 90 տոկոսի աջակցությունը, հիմա որքա՞ն է․ հարց Փաշինյանին

Gohar Vardanyan 578 դիտում
Ունեիք ժողովրդի ավելի քան 90 տոկոսի աջակցությունը, հիմա որքա՞ն է․ հարց Փաշինյանին
«Դուք ունեիք ժողովրդի ավելի քան 90 տոկոսի աջակցությունը: Այժմ հաշվարկե՞լ եք՝ որքա՞ն է այդ աջակցության տոկոսը»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցով է դիմում РБК-ի լրագրողը: Ինչպես հայտնում է Shantnews-ը ՝ Փաշինյանը պատասխանում է. «Ես չեմ ստուգել, բայց կարծում եմ՝ ոչինչ չի փոխվել և չի փոխվելու, քանի որ վստահ եմ՝ ես մարդկանց հետ ազնիվ եմ, մենք աշխատում ենք բոլորի համար բացել բոլոր հնարավորությունները, նրանց համար չեն լինելու տնտեսական կամ քաղաքական սահմանափակումներ, յուրաքանչյուրը հնարավորություն է ունենալու իր տաղանդն իրացնել»: Լրատվականը հայտնում է՝ դիտարկմանը, թե տպավորություն է, որ իդեալիստն է խոսում, ՀՀ վարչապետն արձագանքում է. «Այդպես էլ կա: Իսկ գիտե՞ք՝ որն էր մեր հեղափոխության առանձնահատկություններից մեկը. դա ռոմանտիզմի հաղթանակն էր պրագմատիզմի նկատմամբ»: Հարցին՝ իրականությանը բախվելով չի՞ կոտրվել այդ ռոմանտիզմը, Փաշինյանն ասում է. «Ո՛չ, հիմա Հայաստանում ամեն ինչ այնպես էր, ինչպես կարծում էինք, և այդպես էլ շարունակելու ենք»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250