Քաղաքականություն
Վարչապետը պետք է լինի «զլոյ»,ԱԳՆ-ն՝ «դոբրի». Աշոտյան
Gohar Vardanyan
214 դիտում
Վարչապետ Փաշինյանի եւ ԱԳՆ–ի տարածած հայտարարությունները միմյանց լրացնում են, սակայն դերաբաշխումը սխալ է՝ վարչապետի հայտարարությունն անատամ էր, իսկ ԱԳՆ–ի հայտարարությունը՝ բովանդակային։ Այս մասին NEWS .am-ին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով, ԱԳՆ հայտարարության մեջ խոսվում է Արցախի ժողովրդի ազգային ինքնորոշման մասին՝ որպես արցախյան հակամարտության կարգավորման կարեւորագույն սկզբնաղբյուրներից մեկը, խոսվում է նաեւ Վիեննայի, Սանկտ–Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունների կատարման մասին, իսկ վարչապետի հայտարությունն անատամ էր եւ հիշեցնում էր PR ակցիա։
«Բարի եւ չար ոստիկանների դերաբաշխումը վարչապետի եւ ԱԳՆ–ի միջեւ սխալ էր. որպես կանոն, երկրների ղեկավարները լինում են ավելի կոշտ, իսկ ԱԳՆ–երը փորձում են կապիտալիզացնել այդ կոշտությունը, մեզ մոտ հակառակն՝ ԱԳՆ հայտարությունը ավելի կոշտ էր, իսկ վարչապետի հայտարարությունը՝ խուսափողական»,– ասաց Արմեն Աշոտյանը, հավելելով, որ վարչապետը չպետք է լինի բարի ոստիկան, իսկ ԱԳՆ–ն՝ չար. ԱԳՆ–ն՝ իր հայտարարությամբ, ավելի վերին շեմ սահմանեց։
«Այսօր վարչապետն ավելի բարի հայտարարություն արեց Արցախի հարցով, իսկ ԱԳՆ–ն՝ չար. Այնինչ պետք է հակառակը լիներ։ Վարչապետը պետք է լինի «զլոյ», իսկ ԱԳՆ–ն՝ «դոբրի»,– ասաց ՀՀԿ փոխնախագահը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
311
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Gohar Vardanyan
1 րոպե
254
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
Gohar Vardanyan
1 րոպե
405
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի ներողությունը, փախուստ ՔԿՀ-ից, պատերազմական զարգացումներ
1 րոպե
98
48 ժամ՝ Իրանն արձագանքել է Թրամփի պահանջին․ կոչնչացվեն խոշորագույն ընկերությունները
1 րոպե
681
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
372
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
277