Քաղաքականություն
«Իմ քավորն է»․ Ալեն Սիմոնյանը՝ TV 5-ի բերման ենթարկված սեփականատիրոջ մասին
Gohar Vardanyan
1 րոպե
406 դիտում
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում մեկնարկեց Մարտի 1-ի գործով առաջին դատական նիստը: Դատարանի բակում լարված իրավիճակ էր ստեղծվել. միջադեպ տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի միջև. նրան շշով հարվածեցին, պաստառը պատռեցին: Գասպարին գոռում էր՝ «Ռոբիկ, սրիկա, Ռոբիկ, մարդասպան»:
Տեղի ունեցած բախման արդյունքում ոստիկանությունում այս պահին կա բերման ենթարկված 4 անձ, որոնցից մեկը «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանն է՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարսանիքի քավորը: Շրջանառվող լուրերի համաձայն նա փորձում է միջնորդել քավորին ոստիկանությունից «չոր» դուրս բերելու համար:
«Մեդիալաբի» հետ զրույցում Ալեն Սիմոնյանը նշեց, որ մի քանի օր է՝ Մոսկվայում է և Հայաստան կվերադառնա միայն վաղը: «Տեղի ունեցածի հետ կապված որևէ մեկի հետ զրույց չեմ ունեցել, որևէ մեկը օրենքի առաջ առավելություն չունի, և մեր երկրում այլևս որևէ մեկը չի կարող միջնորդել որևէ մեկի համար: Այն մարդիկ, որոնք նման բաներ են ասում, իրենց չափանիշներով թող ինձ չգնահատեն»,- հավելեց Ալեն Սիմոնյանը: Այսօր դատարանի բակում տեղի ունեցած միջադեպը Ալեն Սիմոնյանը դատապարտեց և բացասական գնահատեց:
Լրատվականի հարցին՝ Ձեր քավորն է, վատ չե՞ք զգում, պատասխանեց. «Իմ քավորն է, իհարկե վատ եմ զգում, որովհետև ինքն իրեն նման բան պետք է թույլ չտար: Չնայած արդեն մեկ տարուց ավելի է՝ մենք չենք շփվում, այնուամենայնիվ, ինքն իրեն նման բան պետք է թույլ չտար որևէ մեկի հանդեպ»,-հավելել է ԱԺ փոխնախագահը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
311
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Gohar Vardanyan
1 րոպե
254
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
Gohar Vardanyan
1 րոպե
405
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի ներողությունը, փախուստ ՔԿՀ-ից, պատերազմական զարգացումներ
1 րոպե
101
48 ժամ՝ Իրանն արձագանքել է Թրամփի պահանջին․ կոչնչացվեն խոշորագույն ընկերությունները
1 րոպե
692
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
372
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
278