Պատահարներ
Խուզարկություն՝ քրեակատարողականներում
Gohar Vardanyan
1 րոպե
371 դիտում
Մայիսի 13-ին՝ ժամը 13:40-ի սահմանում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կալանավորված անձ Ժ. Մ.-ին այցելության եկած ընկերոջ մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով։ Այդ մասին հայտնում է ԱՆ քրեակատարողական ծառայությունը։
Նույն օրը ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացված չնախատեսված խուզարկությունների արդյունքում խցերից մեկի պահարանից հայտնաբերվել է 1 բջջային հեռախոս։ Մեկ այլ խցի խուզարկությամբ դատապարտյալի մոտից հայտնաբերվել են 1 բջջային հեռախոս և 1 տուփ գործարանային արտադրության խաղաքարտ։
Իսկ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում Քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից իրականացրած անակնկալ խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են 4 բջջային հեռախոս, 5 բաժանորդային քարտ, 5 լիցքավորիչ, 1 wi-fi սարք, 2 ականջակալ, 1 ինքնաշեն դանակ և ինքնաշեն պարանով կապի միջոց։
Մայիսի 8-ին եւ 10-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկության արդյունքում խցերից մեկի պահարանում հայտնաբերել են 1 բջջային հեռախոս, եւս 1 բջջային հեռախոս հայտնաբերվել էր դատապարտյալ Վ. Ն.-ի ձախ գրպանից:
Հայտնաբերվածներն առգրավվել են, նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք. Շիրակի մարզում հայրը պատահաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն
Gohar Vardanyan
797
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Սեբաստիայի փողոցում
Gohar Vardanyan
1 րոպե
3,599
Վրաստանի քաղաքացիները քարերով սպանել են իրենց Սևան հասցրած 26-ամյա վարորդին
Gohar Vardanyan
772
Միկրոավտոբուսի, ավտոբուսի մասնակցությամբ խոշոր վթար Իսակովի պողոտայում
Gohar Vardanyan
757
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,110
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
368
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
492
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
871