Քաղաքականություն

Սերժ Սարգսյանի եղբոր գործը կքննի նրանց հետ սերտ հարաբերություններ ունեցող դատավորը. Ժողովուրդ

Gohar Vardanyan 276 դիտում
Սերժ Սարգսյանի եղբոր գործը կքննի նրանց հետ սերտ հարաբերություններ ունեցող դատավորը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի եղբայրը` Լյովա Սարգսյանը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դեմ դատական հայց է ներկայացրել՝ բողոքարկելով հանձնաժողովի` իրեն վարչական տույժ նշանակելու մասին ապրիլի 9-ի որոշումը: Ու զարմանալի զուգադիպությամբ այդ գործը քննելու է նրանց ընտանիքի հետ սերտ հարաբերություններ ունեցող դատավորը: Խոսքը Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերոջ՝ ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գրիշա Հարությունյանի դստեր՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի մասին է: Հենց նրան է մակագրվել Ս. Սարգսյանի եղբոր գործը: Ի դեպ, Անի Հարությունյանը ԴԱՀԿ նախկին պետ, այժմ մեղադրյալ Միհրան Պողոսյանի քեռու դուստրն է: Հետաքրքիր է՝ Անի Հարությունյանը, ում բաժին է հասել քրեական գործը, ինքնաբացարկ կհայտնի արդյոք՝ հաշվի առնելով հայցվորի ու իրենց ընտանիքի հարաբերությունները, թե կգերադասի շրջանցել օրենքը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250