Պատահարներ
Արարատի մարզում ամուսինը դանակի հարված է հասցրել նախկին կնոջ սրտին
Gohar Vardanyan
375 դիտում
Այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Արարատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք՝ ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Ինչպես հայտնում է Shamshyan com-ը՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի 2-րդ շենքի բնակիչ՝ 38-ամյա Կարինե Հակոբյանն է, ով այս պահին գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով Կ. Հակոբյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանության Վեդու բաժին են բերման ենթարկել Շիրակի մարզի բնակիչ՝ 32-ամյա Գևորգ Ղևոնդյանին։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Վեդու քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սիսակ Հայրապետյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք խոհանոցային դանակը, որը քննիչն առգրավել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալն ու տուժածը նախկին ամուսիններ են։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք. Շիրակի մարզում հայրը պատահաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն
Gohar Vardanyan
797
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Սեբաստիայի փողոցում
Gohar Vardanyan
1 րոպե
3,599
Եղվարդում երեխան ընկել է սանհանգույցը. հիվանդանոցում մահացել է
Gohar Vardanyan
1 րոպե
1,468
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակիցը ընտրակաշառք է բաժանել
Gohar Vardanyan
1 րոպե
1,186
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,116
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
371
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
495
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
873