Պատահարներ

Ազատության հրապարակում հարձակվել են թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա

Gohar Vardanyan 1 րոպե 1,754 դիտում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և նրան ազատ արձակելու դատարանի որոշումից հետո դատարանի բակում նրա դեմ ակցիա իրականացնող քաղաքացիները քայլերթ են իրականացրել: Նրանք նախ փակել են Մյասնիկյան պողոտան, ապա քայլերթով հասել են Ազատության հրապարակ, որտեղ հանրահավաք են անցկացնում: Այդ ընթացքում միջադեպ է գրանցվել: Ազատության հրպարակում ցուցարարները հարձակվել են ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանի վրա, սկսել վանկարկել «դավաճան»: Ոստիկաններին հաջողվել է հանդարտեցնել ակցիայի մասնակիցներին: Հրանտ Մարգարյանը, որը երեխաների հետ էր, հեռացել է: Նրան ուղեկցում էին մի քանի մարդ: Տեսանյութը՝ News am

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250