Քաղաքականություն
Բարձրագույն դատական խորհուրդն արտահերթ նիստ է հրավիրել. Tert am
Gohar Vardanyan
1,236 դիտում
Բարձրագույն դատական խորհրդի անդամները եկել են աշխատանքի։
Tert. am-ի թղթակիցը Բարձրագույն դատական խորհրդի շենքից հայտնում է, որ քիչ առաջ մեկնարկել է Բարձրագույն դատական խորհրդի արտահերթ նիստը, և այն դեռ շարունակվում է։
Ենթադրվում է, որ նիստի օրակարգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումն է դատարանների ելքերն ու մուտքերը փակելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ վաղը առավոտյան արգելափակում են հանրապետության դատարանների ելքերն ու մուտքերը:
«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի:
Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»,-գրել էր նա:
Ավելի վաղ դատարանը փոխել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Հիշեցնենք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորությամբ էին հանդես եկել Արցախի նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:
ԲԴԽ շենքի տարածքում գտնում է նաև ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյայի մեքենա, որի լուսանկարը ներկայացնում ենք ստորև:
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
Gohar Vardanyan
1 րոպե
405
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
310
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Gohar Vardanyan
1 րոպե
253
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Լարված աշխարհ. Թրամփի վերջնագիր, հրթիռային հարվածներ և բնական աղետներ
1 րոպե
30
Լուրերը մեկ տողով. Պատերազմ. երկինքը՝ հրթիռներով, Հայաստանը՝ տեղումներով․ լարված օր տարածաշրջանում
1 րոպե
136
Լուրերը մեկ տողով. 48 ժամից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, եթե..․ Հրթիռներ, պայթյուններ և միլիարդավոր վնասներ
1 րոպե
288
Իսպանիայում այրել են Թրամփի, Պուտինի և Նեթանյահունի քանդակը
1 րոպե
155