Պատահարներ

Խոշոր ավտովթար-վրաերթ Արմավիրի մարզում. կան վիրավորներ. Shamshyan com

Gohar Vardanyan 1 րոպե 499 դիտում
Խոշոր ավտովթար-վրաերթ Արմավիրի մարզում. կան վիրավորներ. Shamshyan com
Այսօր՝ մայիսի 19-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում, գրում է Shamshyan com-ը: Ժամը 15:10-ի սահմաններում, Արմավիր քաղաքի բնակիչ, 41-ամյա Գառնիկ Խաչատրյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 QP 788 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս բախվել է Երևանի բնակիչ, 36-ամյա Հովհաննես Մանուկյանին պատկանող, ճանապարհին կայանված վիճակում գտնվող Nissan Fuga մակնիշի 35 MC 056 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ը առաջ է ընթացել և վրաերթի է ենթարկել Nissan-ի վարորդին, նրա ուղևորին և նշված հատվածում ելակ վաճառողին Վրաերթի հետևանքով նշված անձինք տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250