Պատահարներ

Դատավորը փորձել է դատարան մուտք գործել անցակետի պատուհանից՝ ընկել է

Gohar Vardanyan 1 րոպե 347 դիտում
Դատավորը փորձել է դատարան մուտք գործել անցակետի պատուհանից՝ ընկել է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերը փակելու կոչին հետևվող քաղաքացիներն արդեն փակել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի ելքերն ու մուտքերը: Tert am-ի թղթակցի փոխանցմամբ՝ դատավոր Դավիթ Բալայանը փորձել է մտնել դատարան, սակայն քաղաքացիներն քաշքշել են նրան և արգելել նրա մուտքը: Դատավոր բալայանը փորձել է դատարան մուտք գործել անցակետի պատուհանից, սակայն ընկել է: Դավիթ Բաբայանն ասաց.«Դատարանի շենքի ելքն ու մուտքը փակողները, իրենց մուտքը դատարան խոչընդոտողները պատասխանատվության են ենթարկվելու և վերջ»: Քաղաքացիները ոչ միայն խոչընդոտել են դատավորի մուտքը, այլ նաև նրա հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչեցնում: Այստեղ է գտնվում նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250