Պատահարներ

Գերմանիայում միջքաղաքային ավտոբուս է վթարվել. Բազմաթիվ տուժածներ կան

Gohar Vardanyan 274 դիտում
Գերմանիայում միջքաղաքային ավտոբուս է վթարվել. Բազմաթիվ տուժածներ կան
Գերմանիայի Լայպցիգ քաղաքի մոտ 75 ուղևորով միջքաղաքային ավտոբուս է կողաշրջվել։ Այս մասին գրում է Bild պարբերականը՝ հղում անելով ոստիկանությանը։ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 19-ի երեկոյան, А9 մայրուղու վրա։ Ավտոբուսը Բեռլինից ուղևորվում էր Մյունխեն։ Զոհվել է 1 մարդ, ևս 7-ը՝ ստացել լուրջ վնասվածքներ, իսկ 66-ի մոտ առկա են թեթև վնասվածքներ։ Տուժածներին հոսպիտալացրել են ուղղաթիռով։ Երթևեկությունը մայրուղու վրա դադարեցվել է։ Պարբերականի հաղորդմամբ՝ վարորդը քնել է ղեկին։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250