Պատահարներ
Մաշտոցի պողոտայում մեքենաներ են բախվել. 2 մարդ հոսպիտալացվել է
Gohar Vardanyan
1 րոպե
260 դիտում
Մայիսի 21-ին, ժամը 02:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 45 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «BMW 750» մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ՝ կայանած «Kia Cerato» մակնիշի ավտոմեքենային (վարորդների ինքնությունը չի հաջողվել պարզել):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ս.Գ.-ն (ծնված 1986 թ.) և Գ.Ա.-ն (ծնված 1999 թ.), հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները Ս.Գ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Գ. Ա.-ինը՝ կայուն:
Փրկարարները փակել են «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք. Շիրակի մարզում հայրը պատահաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն
Gohar Vardanyan
797
Կասկադում նստած էի, 20 հոգով եկան. սպառնացել են Արթուր Իսպիրյանին
Gohar Vardanyan
2,858
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ուժգին կարկուտը հողին է հավասարեցրել գյուղացու աշխատանքը
Gohar Vardanyan
1 րոպե
1,494
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ Hyundai-ի ավտոսրահում
Gohar Vardanyan
1 րոպե
1,372
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,121
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
375
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
495
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
876