Պատահարներ
Սպանության փորձ` «Արթիկ» ՔԿՀ–ում. Քննչական կոմիտեի մանրամասները
Gohar Vardanyan
270 դիտում
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեակատարողական հիմնարկի կալանավորի կողմից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 19-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը, ձևացնելով, որ իրեն վատ է զգում, խնդրել է հսկիչին օգնություն ցուցաբերել, որից հետո անսպասելիորեն դուրս է վազել խցից և մտնելով նույն մասնաշենքի մեկ այլ կալանավորի խուց, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել վերջինիս, սակայն հանդիպելով հսկիչների դիմադրությանը՝ իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք. Շիրակի մարզում հայրը պատահաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն
Gohar Vardanyan
797
Կասկադում նստած էի, 20 հոգով եկան. սպառնացել են Արթուր Իսպիրյանին
Gohar Vardanyan
2,858
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ուժգին կարկուտը հողին է հավասարեցրել գյուղացու աշխատանքը
Gohar Vardanyan
1 րոպե
1,494
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ Hyundai-ի ավտոսրահում
Gohar Vardanyan
1 րոպե
1,372
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,121
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
374
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
495
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
876