Պատահարներ
Հրազդան գետն ընկած BMW-ի զոհված վարորդը քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր էր
Gohar Vardanyan
451 դիտում
Արդեն հայտնել ենք, որ այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, որի հետևանքով կա զոհ:
Մայիսի 21-ին` ժամը 23:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշենի կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում, ավտոմեքենայի հարվածի ձայն և օգնության կանչեր են լսվում:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Վ., ծնված 1989 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել Հրազդան գետը և գլխիվայր շրջվել:
Shamshyan. com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդ 30-ամյա Արսեն Վարդանյանն ու ուղևոր Լևոն Ֆիդանյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ճանապարհին Ա. Վարդանյանը, գիտակցության չգալով, մահացել է։ Ա. Վարդանյանն աշխատում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես ավագ օպերլիազոր։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք. Շիրակի մարզում հայրը պատահաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն
Gohar Vardanyan
797
Արտակարգ դեպք. երեխային «Ինչուիկ» մանկապարտեզից դեմքի բազմաթիվ քերծվածքներով տեղափոխել են հիվանդանոց
Gohar Vardanyan
1 րոպե
1,587
Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սեբաստիա փողոցում
Gohar Vardanyan
1 րոպե
1,008
Կասկադում նստած էի, 20 հոգով եկան. սպառնացել են Արթուր Իսպիրյանին
Gohar Vardanyan
2,858
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,121
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
375
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
495
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
876