Պատահարներ

Դիտակ գյուղի տարածքում Niva-ն մխրճվել է կայանված ЗИЛ-ի մեջ. կա 1 զոհ, 2 վիրավոր

Gohar Vardanyan 448 դիտում
Դիտակ գյուղի տարածքում Niva-ն մխրճվել է կայանված ЗИЛ-ի մեջ. կա 1 զոհ, 2 վիրավոր
Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Մայիսի 27-ին ժամը 21:20-ի սահմաններում Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Դիտակ գյուղի վարչական տարածքում ВАЗ 2121 մակնիշի 35 QR 588 համարանիշի ավտոմեքենան մխրճվել է կայանված վիճակում գտնվող ЗИЛ մակնիշի 25 OL 178 համարանիշի ավտոմեքենայի հետնամասի մեջ: Ինչպես հայտնում է shamshyan. com` վթարի հետևանքով 3 հոգի, որոնց Niva-ի միջից դուրս են բերել քաղաքացիները, տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն: Ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250