Պատահարներ

Կոտայքի մարզում BMW-ն բախվել է ծառերին, այնուհետև հայտնվել դաշտում.զոհ կա

Gohar Vardanyan 487 դիտում
Կոտայքի մարզում BMW-ն բախվել է ծառերին, այնուհետև հայտնվել դաշտում.զոհ կա
Մայիսի 28-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Shamshyan .com-ի փոխանցմամբ՝ ժամը 20:30-ի սահմաններում BMW մակնիշի 81 CZ 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառերին, որոնցից մեկը կոտրվել և արմատախիլ է արել և հայտնվել դաշտում՝ երկաթյա անձրևանոցների տարածքում: Վարորդի դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարները: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Ա․ Ղարիբյանն էր:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250