Պատահարներ
Թալանել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետին
Gohar Vardanyan
323 դիտում
Shamshyan .com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 28-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 09:30-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ազատության պողոտա 2 հասցեում «Հաղթանակ» զբոսայգու տարածքում, կոտրել են Երևանի բնակիչ Ազատուհի Մուրադյանին պատկանող Nissan Tiida մակնիշի 90 GC 088 համարանիշի ավտոմեքենայի դռան ապակին և ավտոմեքենայի միջից հափշտակել պայուսակը:
Կայքի տեղեկություններով, պայուսակում եղել է գումար, Ա. Մուրադյանի անձնագիրը, աշխատանքային վկայականը, նույնականացման, բանկի և զեղչի քարտեր, ինչպես նաև բնակարանի և աշխատասենյակի բանալիները:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Ա. Մուրադյանը աշխատում է Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում՝ որպես իրավաբանական բաժնի պետ:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք. Շիրակի մարզում հայրը պատահաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն
Gohar Vardanyan
797
Բուժքույր քույրերը բռնվել են «Երևան Մոլից» գողութուն կատարելիս
Gohar Vardanyan
4,205
«Ժողովուրդ». Սպան 11 մարտական մեքենաներից հանել է բենզինը եւ բաքի մեջ ջուր լցրել
Gohar Vardanyan
1 րոպե
2,165
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Խոշոր վթար Երևանում. վիրավորներ կան
Gohar Vardanyan
1,446
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,150
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
379
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
500
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
880