Պատահարներ
Եռաբլուրի մոտ ավտոմեքենան գլխիվայր շուռ է եկել
Gohar Vardanyan
648 դիտում
Այսօր՝ մայիսի 31-ին, Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 17:15-ի սահմաններում Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 28-ամյա Ա. Մ.–ն իր վարած Nissan Teana մակնիշի 13 VR 113 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ Եռաբլուր զինվորական պանթեոնի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին և առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում:
Այս մասին հայտնում է Shamshyan. com-ը։
Նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, զոհեր և վիրավորներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև քաղաքացիների օգնությամբ ուղղել են այն:
Աղբյուրի փոխանցմամբ դեպքի վայրում վարորդը ոստիկանության ծառայողներին ասել է, որ վթարի մեղավորը եղել է ոստիկանական համարանիշներով УАЗ մակնիշի ավտոմեքենա, որը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով տեղի է ունեցել վթարը, իսկ УАЗ-ը նաև բախվել է իր ավտոմեքենային և դեպքի վայրից դիմել փախուստի: Ոստիկանությունը պարզում է նաև վարորդի հայտնածը համապատասխանում է իրականությանը, թե ոչ:
Նմանատիպ հոդվածներ
Բուժքույր քույրերը բռնվել են «Երևան Մոլից» գողութուն կատարելիս
Gohar Vardanyan
4,205
Ողբերգական դեպք. Շիրակի մարզում հայրը պատահաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն
Gohar Vardanyan
797
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առաջին կադրերը Իսակովի պողոտայում բռնկված հրդեհից․ ArmLur.am
Gohar Vardanyan
1 րոպե
8,622
Հարսը, փեսան ու հարսնաքույրը հիվանդանոցում են. խոշոր վթար Կոտայքի մարզում
Gohar Vardanyan
7,114
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,165
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
382
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
502
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
882