Պատահարներ

Սամվել Բաբայանի կողմնակիցների ուղղությամբ կրակոցներն ուղղված էին Մարտակերտի քաղաքապետի որդուն. «Ժողովուրդ»

Gohar Vardanyan 771 դիտում
Սամվել Բաբայանի կողմնակիցների ուղղությամբ կրակոցներն ուղղված էին Մարտակերտի քաղաքապետի որդուն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմնակիցները հայտարարություն էին տարածել, որ մայիսի 29-ի գիշերը Սեւան-Մարտունի ճանապարհահատվածին կրակել են իրենց համակիրների մեքենայի ուղղությամբ, կրակողներն էլ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի մտերիմներն են, որոնք ավելի ուշ ձերբակալվել են: Մինչ այս գործով նախաքննություն է ընթանում, «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ հայտնի դարձան: Դեպքից մեկ օր առաջ այդ նույն մեքենայով ՀՀ է եկել Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի որդին, որը, սակայն, ճանապարհին իջել է, իսկ մեքենան ուղեւորվել է Երեւան, հաջորդ օրը վերադարձել դեպի Արցախ: Կասկածներ կան, որ ճանապարհին հնչած կրակոցներն իրականում «ուղղված են» եղել Մարտակերտի քաղաքապետի որդուն, թեեւ ինքը չի եղել մեքենայի մեջ: Արցախում տարածված լուրերի համաձայն` այս երկու թիմերի միջեւ դեռ հունվարին վիճաբանություն է եղել, հնչել են կրակոցներ, անգամ հիմա դատավարություն է ընթանում: Չի բացառվում` Սեւան-Մարտունի ճանապարհին կատարվածը դրա հետեւանք է: Մեկնաբանությունների համար դիմեցինք Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին, սակայն նա նշեց, թե ոչինչ չի կարող ասել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից