Պատահարներ
Դանակահարություն Ապարանում. 2 մարդ հիվանդանոց է տեղափոխվել
Gohar Vardanyan
707 դիտում
Ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 2-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած դանակահարությունների փաստով:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ժամը 22:50-ի սահմաններում Ապարանի բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել դանակահարված 2 քաղաքացի: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Աշոտ Հայրապետյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Ապարան քաղաքի բնակիչներ, 36-ամյա Արգամ Քոչարյանը և 34-ամյա Սերյոժա Քամալյանը: Երբ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորների վիճակը ծանր է, փաստով սկսել է զբաղվել Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունը, ու արդեն հիվանդանոց ժամանած քննչական խումբը՝ քննիչ Ստեփանյանի գլխավորությամբ, ոստիկանների հետ պարզել են, որ նշված անձինք դանակահարվել են Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի 24 հասցեում գործող ավտոլվացման կետի դիմաց:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելեու, հանցագործության մասնակից անձի կամ անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
Նմանատիպ հոդվածներ
Բուժքույր քույրերը բռնվել են «Երևան Մոլից» գողութուն կատարելիս
Gohar Vardanyan
4,205
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առաջին կադրերը Իսակովի պողոտայում բռնկված հրդեհից․ ArmLur.am
Gohar Vardanyan
1 րոպե
8,622
Մանրամասներ՝ քրեական հեղինակություն Զապի մասնակցությամբ ավտովթարից
Gohar Vardanyan
1 րոպե
8,389
Հարսը, փեսան ու հարսնաքույրը հիվանդանոցում են. խոշոր վթար Կոտայքի մարզում
Gohar Vardanyan
7,114
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,168
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
382
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
504
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
883