Պատահարներ
Mitsubishi Pajero-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել
Gohar Vardanyan
284 դիտում
Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաներում Mitsubishi Pajero մակնիշի 16 ՍԼ 730 համարանիշի ավտմեքենայի վարորդը Արզնի ձորում՝ ոլորաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և երկրորդ ոլորանում բախվել է բազալտե քարերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել երրորդ ոլորանում՝ ճանապարհի մեջտեղում։
Ինչպես հայտնում է shamshyan. com-ը, վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աբովյանի բաժին և ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք, որտեղից ժամանել են օպերատիվ խմբերը։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության ջոկատի փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը, դադարեցրել բենզինի արտահոսքը, դարձի բերել ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
Բուժքույր քույրերը բռնվել են «Երևան Մոլից» գողութուն կատարելիս
Gohar Vardanyan
4,205
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առաջին կադրերը Իսակովի պողոտայում բռնկված հրդեհից․ ArmLur.am
Gohar Vardanyan
1 րոպե
8,622
Հարսը, փեսան ու հարսնաքույրը հիվանդանոցում են. խոշոր վթար Կոտայքի մարզում
Gohar Vardanyan
7,114
Մանրամասներ՝ քրեական հեղինակություն Զապի մասնակցությամբ ավտովթարից
Gohar Vardanyan
1 րոպե
8,389
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,168
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
382
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
504
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
883