Պատահարներ
Հայաստանում վարորդն և ուղևորը դանակի սպառնալիքով հափշտակել են չեխ ուղևորուհու ուսապարկը
Gohar Vardanyan
388 դիտում
Հունիսի 2-ին`ժամը 19.20-ին, ոստիկանության կրթահամալիրից Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ իրենց է դիմել օտարերկրյա մի քաղաքացուհի և խնդրել ոստիկանության օգնությունը:
Մեկնած ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներին Չեխիայի Հանրապետության քաղաքացին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.30-ին, Գևորգ Չաուշի փողոցում նստել է անհայտ մակնիշի ավտոմեքենա, որ ուղևորվի Կենտրոն, սակայն Սասունիկ գյուղ տանող ճանապարհին մեքենայի վարորդը և ուղևորը դանակի սպառնալիքով հափշտակել են իր ուսապարկը, որի մեջ եղել են լուսանկարչական սարք, բջջային հեռախոս և անձնական իրեր:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի, Արագածոտնի և Կոտայքի մարզային վարչությունների ու Մաշտոցի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 3-ին Աշտարակ քաղաքի Բագավան թաղամասից, ավազակություն կատարելու կասկածանքով, Մաշտոցի բաժին բերման են ենթարկվել Աշտարակ քաղաքի բնակիչներ Արտակ Ա.-ն, Տիգրան Ն.-ն և Գրիգոր Ի.-ն:
Նրանք ձերբակալվել են:
Կատարվում են նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
Բուժքույր քույրերը բռնվել են «Երևան Մոլից» գողութուն կատարելիս
Gohar Vardanyan
4,205
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առաջին կադրերը Իսակովի պողոտայում բռնկված հրդեհից․ ArmLur.am
Gohar Vardanyan
1 րոպե
8,622
Մանրամասներ՝ քրեական հեղինակություն Զապի մասնակցությամբ ավտովթարից
Gohar Vardanyan
1 րոպե
8,389
Հարսը, փեսան ու հարսնաքույրը հիվանդանոցում են. խոշոր վթար Կոտայքի մարզում
Gohar Vardanyan
7,114
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,168
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
382
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
504
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
883