Պատահարներ

Վարդան Հարությունյանի հետ կապված միջադեպի մասնակիցներից մեկը բերման է ենթարկվել

Gohar Vardanyan 1 րոպե 320 դիտում
Վարդան Հարությունյանի հետ կապված միջադեպի մասնակիցներից մեկը բերման է ենթարկվել
Վարդան Հարությունյանի հետ կապված միջադեպի մասնակիցներից մեկի ինքնությունը ճշտվել է: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նա բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: Քննությունը շարունակվում է: Ավելի վաղ, ոստիկանությունը հաղորդել էր, որ Վարդան Հարությունյանի հետ կապված միջադեպով ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Հունիսի 3-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հարությունյանը և հայտնել, որ Տերյան փողոցի 3/Ա շենքի բակում իր վրա հարձակում է եղել։ Մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին Վ. Հարությունյանը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.30-ին, շենքի բակում անհայտ անձինք ձեռքերով հարվածներ են հասցրել իր դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250