Քաղաքականություն
Ավել-պակաս չխոսել հեռախոսով. Վանեցյանը` գաղտնալսման մասին
Gohar Vardanyan
472 դիտում
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հունիսի 5-ին խորհրդարանում 2018 թ. բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ անդրադարձավ իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի գաղտնալսման պատճառներին:
«Ժամանակակից աշխարհում հեռախոսային խոսակցությունների 100 տոկոսանոց գաղտնիության ապահովումը գրեթե անհնարին է։ Մեզ բոլորին հայտնի են տասնյակ և հարյուրավոր դեպքեր, երբ գաղտնալսվել են շատ-շատ երկրների առաջնորդներ, քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ և այլն։ Հավատացեք, որ հազարավոր դեպքերի մասին էլ չեն բարձրաձայնել։ Այդ առումով խոսել 100 տոկոսանոց պաշտպանվածության մասին, իհարկե, չենք կարող, բայց մինչև այդ հայտնի գաղտնալսումների ի հայտ գալը, ԱԱԾ-ն տեղի տեղեկատվական տեխնոլոգիաներրի ոլորտի մասնագետների հետ սկսել է մշակել մի ծրագիր, որը պետք է կիրառվեր և զերծ պահեր մեզ ցանկացած տիպի գաղտնալսումներից։ Այդ ծրագիրն այսօր կա, գործում է, իմ հեռախոսի վրա տեղադրված է, դա դեռևս թեստային տարբերակն է, ստուգում ենք խոցելիությունները։ Այս պահին բավականին պաշտպանված է, շատ մասնագետներ արդեն իսկ տվել են եզրակացություն, որ գրեթե անհնար է այդ հավելվածի գաղտնալսումը», - ասաց Վանեցյանը։
Վանեցյանը խորհուրդ տվեց ռոումինգից օգտվելիս ավել-պակաս բան չխոսել հեռախոսով:
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Gohar Vardanyan
1 րոպե
229
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
502
Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան. թուրքագետի ահազանգն ու ՊՆ-ի արձագանքը
Gohar Vardanyan
8,637
Ներողություն եմ խնդրում Հայաստանյան հանրությունից ու վարչապետ Փաշինյանից . Դանիել Իոաննիսյան
Gohar Vardanyan
8,408
Ավելին Քաղաքականություն բաժնից
Գագիկ Ծառուկյանի խոսնակն անդրադարձել է Փաշինյանի և արցախցի կնոջ միջև միջադեպին
1 րոպե
445
Թրամփը խոսել է նավթի գներից
1 րոպե
249
Ռուսաստանից պարզաբնում ենք պահանջում․ Ադրբեջանի ԱԳՆ
1 րոպե
1,806
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 4 վագոն պարարտանյութ և 1 վագոն հնդկաձավար. ԶԼՄ
1 րոպե
196