Քաղաքականություն

Ռուսաստանից պարզաբնում ենք պահանջում․ Ադրբեջանի ԱԳՆ

Ofelya 1 րոպե 910 դիտում
Ռուսաստանից պարզաբնում ենք պահանջում․ Ադրբեջանի ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովայի փորձը՝ առանց որևէ կապ ունենալու քննարկվող թեմայի հետ, ճեպազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կրոնական գործիչների վերաբերյալ հայտարարությունների մասին հարցին պատասխանելիս հիշատակել Ադրբեջանի ազգային առաջնորդ Հեյդար Ալիևին,  անընդունելի է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Մարիա Զախարովայի վերջերս անցկացված ճեպազրույցում հնչեցված հայտարարությունները։


Նշվում է, որ Հեյդար Ալիևի անվան նման հիշատակումները անհարգալից են նրա ժառանգության և ադրբեջանական ժողովրդի նկատմամբ։


«Նման հայտարարությունները չեն համապատասխանում պաշտոնական ներկայացուցչից ակնկալվող չափանիշներին։ Դիվանագիտությունը պահանջում է կարգապահություն, ճշգրտություն և պատասխանատվություն, այլ ոչ թե անհիմն հայտարարություններ, որոնք մեծացնում են լարվածությունը և խաթարում վստահությունը։


Մենք սպասում ենք ռուսական կողմից այս հայտարարության վերաբերյալ պարզաբանմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250