Քաղաքականություն
«Հրապարակ». 2 պաշտոն սոցապ նախարարի քրոջ տեգորը
Gohar Vardanyan
1 րոպե
351 դիտում
Հրապարակ թերթը գրում է. «Երեկ «Հրապարակի» խմբագրություն եկավ առաքիչը և մի անանուն նամակ փոխանցեց, որում ասվում է, թե սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը հերիք չէ աշխատանքի է ընդունել քրոջ տեգորը, դեռ մի բան էլ նրան 2 առանցքային պաշտոն է վստահել։
«Պարզվում է՝ հետհեղափոխական կառավարությունում էլ կան մարդիկ, որոնք շարժվում են հին ու ավանդական մեթոդներով և իրենց ծանոթ-բարեկամներին տեղավորում են աշխատանքի, այն էլ՝ խախտելով միանգամից մի քանի նորմեր։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր խորհրդական Ստեփան Մաչյանին նշանակել է նախարարության ֆինանսատնտեսագիտական և հավապահական հաշվառման վարչության պետ, ինչպես նաև, ուշադրություն, նախարարության աշխատակազմի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար։
Ասել է թե, նախարարության ամենակարևորագույն պաշտոններից միանգամից 2-ը վստահել է մի մարդու։ Հիմա երկու խոսք տվյալ անձի ՝ Ստեփան Մաչյանի մասին։ Վերջինս, պարզվում է, որ Զարուհի Բաթոյանի բարեկամն է՝ նրա հարազատ քույր Սյուզաննա Բաթոյանի ամուսնու՝ Արտավազդ Մաչյանի հարազատ եղբայրը, այսինքն՝ Ստեփան Մաչյանը Զարուհի Բաթոյանի քրոջ տեգրն է։ Այ թե բարեկամություն եմ ասել։
Նախարարության աշխատակիցներն ամեն րոպե ահուսարսափի մեջ են կրճատման վտանգի պատճառով, իսկ Զարուհին իր բարեկամին միանգամից 2 խոշոր պաշտոն է նվիրում։ Դուրս է գալիս՝ համակարգն էնքան վատ վիճակում է, որ սուպերմեն է հարկավոր՝ հանձին Ստեփանի, ով, իմիջիայլոց, հետևյալ պաշտոնները ստանձնելու համապատասխան աշխատանքային ստաժ չունի։ Համենայնդեպս՝ գլխավոր քարտուղարի համար հաստատ չունի, բայց ոնց որ վարչության պետի էլ չի ձգում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Gohar Vardanyan
1 րոպե
229
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
502
Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան. թուրքագետի ահազանգն ու ՊՆ-ի արձագանքը
Gohar Vardanyan
8,637
Ներողություն եմ խնդրում Հայաստանյան հանրությունից ու վարչապետ Փաշինյանից . Դանիել Իոաննիսյան
Gohar Vardanyan
8,408
Ավելին Քաղաքականություն բաժնից
Գագիկ Ծառուկյանի խոսնակն անդրադարձել է Փաշինյանի և արցախցի կնոջ միջև միջադեպին
1 րոպե
443
Թրամփը խոսել է նավթի գներից
1 րոպե
248
Ռուսաստանից պարզաբնում ենք պահանջում․ Ադրբեջանի ԱԳՆ
1 րոպե
1,803
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 4 վագոն պարարտանյութ և 1 վագոն հնդկաձավար. ԶԼՄ
1 րոպե
196