Պատահարներ
Լոռու մարզում գայլերը մտել են 2 գյուղացու անասնագոմ, վնասել ու հոշոտել ոչխարներին
Gohar Vardanyan
1 րոպե
406 դիտում
Այսօր՝ հունիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։00-ից մինչև 01։00-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչը լսել է շան հաչոց և դուրս գալով տնից՝ նկատել է, որ ինչ-որ կենդանի փախչում է և ոչինչ չկասկածելով՝ նորից մտել է տուն, իսկ առավոտյան, երբ գնացել է անասնագոմ, տեսել է, որ 35 ոչխարներից 13-ին գայլը կամ գայլերը վնասել են, իսկ մեկին էլ՝ հոշոտել։ Պարզվել է նաև, որ նույն ժամանակահատվածում գայլը կամ գայլերը մտել են հարևանի անասնագոմ և այնտեղ գտնվող 35 ոչխարներից 10-ին հոշոտել է, իսկ 1 ոչխարի էլ՝ ամբողջությամբ կերել։ SHAMSHYAN. com-ի հետ զրույցում տուժածներն ասել են, որ գայլի պատճառով կրաս վնասը իրենց 1 տարվա եկամուտն էր լինելու։
Ասել են նաև, որ գյուղի անասնաբույժը զննել է վնասված ոչխարներին և հայտնել, որ դրանց միսն այլև պիտանի չէ օգտագործման, հետևաբար, չեն կարող մորթել և վաճառել այն։ «Անգամ գազանանոցում պահվող կենդանիների համար որպես սնունդ այդ միսը չեն ընդունում ոչ պիտանի լնելու պատճառով»,-ասացին գյուղացիները։
Նմանատիպ հոդվածներ
Բուժքույր քույրերը բռնվել են «Երևան Մոլից» գողութուն կատարելիս
Gohar Vardanyan
4,205
Մանրամասներ՝ քրեական հեղինակություն Զապի մասնակցությամբ ավտովթարից
Gohar Vardanyan
1 րոպե
8,389
Հարսը, փեսան ու հարսնաքույրը հիվանդանոցում են. խոշոր վթար Կոտայքի մարզում
Gohar Vardanyan
7,114
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում փողոցը հատելիս երեխան հազիվ փրկվում է ավտոմեքենայի տակ հայտնվելուց
Gohar Vardanyan
5,028
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,168
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
382
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
504
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
883