Քաղաքականություն
Մենք դեմ ենք 10 մլն դրամ տուգանքին. արձագանք «Գազպրոմ Արմենիայից»
Gohar Vardanyan
1 րոպե
201 դիտում
Դեմ ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Գազպրոմ Արմենիային» 10 մլն դրամով տուգանելուն և իրավաչափ չենք համարում այդ տուգանքը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Աշոտ Հակոբյանը:
«Այս բոլոր գործառույթների ընթացքում Գազպրոմ Արմենիայի կողմից բացառապես բաժանորդների շահերից բխող գործողություններ են կատարվե»-նշեց նա:
Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի տարեկան աշխատանքային ծրագրով սույն թվականի փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում իրականացվել է մոնիթորինգ՝ ընկերության կողմից ներկայացված նոր միացման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության հավաստիության ստացման նպատակով: Իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ որոշ դեպքերում չեն պահպանվել Հանձնաժողովի որոշմամբ հաստատված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների կետերի, ինչպես նաև հանձնաժողովի որոշմամբ հաստատված ընկերության բնական գազի բաշխման լիցենզիայի պայմանների պահանջները: ՀԾԿՀ-ն որոշում է կայացրել ընկերությանը տուգանել` 10 000 000 դրամ գումարի չափով։
Նմանատիպ հոդվածներ
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
502
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Gohar Vardanyan
1 րոպե
229
Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան. թուրքագետի ահազանգն ու ՊՆ-ի արձագանքը
Gohar Vardanyan
8,637
Ներողություն եմ խնդրում Հայաստանյան հանրությունից ու վարչապետ Փաշինյանից . Դանիել Իոաննիսյան
Gohar Vardanyan
8,408
Ավելին Քաղաքականություն բաժնից
Գագիկ Ծառուկյանի խոսնակն անդրադարձել է Փաշինյանի և արցախցի կնոջ միջև միջադեպին
1 րոպե
445
Թրամփը խոսել է նավթի գներից
1 րոպե
249
Ռուսաստանից պարզաբնում ենք պահանջում․ Ադրբեջանի ԱԳՆ
1 րոպե
1,808
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 4 վագոն պարարտանյութ և 1 վագոն հնդկաձավար. ԶԼՄ
1 րոպե
196