Պատահարներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Արարատի մարզում մեքենան վթարվելուց հետո հրդեհվել է. վարորդը մահացել է
Gohar Vardanyan
1 րոպե
590 դիտում
Այսօր` հունիսի 6-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղում ավտոմեքենա է այրվում։
Shamshyan. com-ի տեղեկացմամբ՝ պարզվել է, որ Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ՝ 34-ամյա Էդգար Ղազարյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 17 ԼՍ 845 համարանիշի ավտոմեքենայով Շահումյան գյուղի Երեմ Կարապետյան փողոցում՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, անցյալ տարի Երևանում հրազենի գործադրմամբ սպանված «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանի տան դիմաց դուրս է կել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն և առաջ ընթանալով՝ գլխիվայր բախվել շինության պատին։
Վթարի հետևանքով առաջացել է հրդեհ, ու մինչ հրշեջները կժամանեին, ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայում առաջացած հրդեհը մարելուց հետ այնտեղ հայտնաբերվել է TOZ-34 EP տիպի հրազեն, որը քննիչն առգրավել է։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Բուժքույր քույրերը բռնվել են «Երևան Մոլից» գողութուն կատարելիս
Gohar Vardanyan
4,205
Մանրամասներ՝ քրեական հեղինակություն Զապի մասնակցությամբ ավտովթարից
Gohar Vardanyan
1 րոպե
8,389
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առաջին կադրերը Իսակովի պողոտայում բռնկված հրդեհից․ ArmLur.am
Gohar Vardanyan
1 րոպե
8,622
Հարսը, փեսան ու հարսնաքույրը հիվանդանոցում են. խոշոր վթար Կոտայքի մարզում
Gohar Vardanyan
7,114
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,175
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
386
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
508
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
887