Քաղաքականություն
Հակահեղափոխականության ուրվականը կերպար է ստանում. Արթուր Ղազինյան
Gohar Vardanyan
1 րոպե
270 դիտում
Հակահեղափոխականության ուրվականը ստանում է կերպար. սեւ վերնաշապիկներով եւ շապիկներով մարդիկ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:
Նա, մասնավորապես, հայտնել է.
Փաստորեն նրանք են մեղավոր, որ «հեղափոխությունը» տապալվեց, տնտեսական հեղափոխությունը չկայացավ, ժողովրդից թալանված եւ պետությունից յուրացված միլիարդավոր դոլարները չվերադարձվեցին ժողովրդին եւ պետությանը, իսկ քաղաքացիների աչքում հրեշի եւ դեւի կերպար ստացած մարդիկ շարունակում են վայելել իրենց անհոգ կյանքը՝ բարեհաջող կերպով դառնալով բարեգործներ, որոնց գումարների ծագումը բացարձակ կարեւոր չէ, կարեւորը որ գտնվի ապահով վայրում եւ ծառայի բարեգործությանը։
Փաստորեն սեւ վերնաշապիկներով մարդիկ են Արցախում եւ դատարաններում հակահեղափոխականության օջախներ հիմնել, խափանել դատարանների աշխատանքը, խախտել ՀՀ Սահմանադրությունն ու բազմաթիվ այլ օրենքներ։
Այս սեւազգեստները փչացրեցին Հայաստանի եւ Արցախի հարաբերությունները, Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Իրանի հետ։
Չէ՛, Նիկոլ Փաշինյանը ոչ մի կապ չունի այս տատպալումների եւ ձախողումները հետ, պետության ու իրավունքի մասին դպրոցական գիտելիքների բացակայությունը ոչ մի դեր չի խաղացել այս գործում, իսկ ահա սեւազգեստները՝ ազգի եւ պետության դավաճաններ են, որոնց պետք է գնդակահարել պատերի տակ, ինքնադատաստանի ենթարկվեն ՀՀ Հպարտ քաղաքացիների կողմից, լավագույն դեպքում արտաքսվեն Հայաստանից։
Նիկոլ Փաշինյանը հայ է, միջին վիճակագրական հայ, որի ընկալման մեջ իր տապալումների, անհաջողությունների եւ ձախողումների պատճառները բոլորն են ու ամեն ինչ, բայց ոչ երբեք ինքը։
Ինքն ազնիվ է, աշխատասեր, բարի ու կամեցող, սեր եւ հանդուրժողականություն է սփռում շուրջ բոլորը, սիրում է մարդկանց, դե իսկ մարդիկ չար են ու նախանձ, քննադատում ու ստիպում են, որ աշխատի, որոշ դեպքերում ցույց տալիս աշխատելու ձեւը, տալիս աշխատանքային գործիքը, չեն վստահում, չեն հավատում ժամեր շարունակ անդադար եւ անիմաստ արտահայտած անբովանդակ մտքերին ու խոստումներին։
Թիրախներն օրեցօր ավելանում են, իսկ ուղենիշերը չկան ու չկան»:
Նմանատիպ հոդվածներ
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
502
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Gohar Vardanyan
1 րոպե
229
ՊԵԿ-ը՝ ավտոմեքենաների ներկրման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
6,035
Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան. թուրքագետի ահազանգն ու ՊՆ-ի արձագանքը
Gohar Vardanyan
8,637
Ավելին Քաղաքականություն բաժնից
Գագիկ Ծառուկյանի խոսնակն անդրադարձել է Փաշինյանի և արցախցի կնոջ միջև միջադեպին
1 րոպե
451
Թրամփը խոսել է նավթի գներից
1 րոպե
253
Ռուսաստանից պարզաբնում ենք պահանջում․ Ադրբեջանի ԱԳՆ
1 րոպե
1,824
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 4 վագոն պարարտանյութ և 1 վագոն հնդկաձավար. ԶԼՄ
1 րոպե
197