Քաղաքականություն
Մաշտոցի պողոտայի գետնանցումում ապամոնտաժվել են բոլոր տաղավարները
Gohar Vardanyan
1 րոպե
745 դիտում
Երեւանի Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի հարակից ստորգետնյա անցումում գտնվող բոլոր տաղավարները ապամոնտաժվել են: Մինչեւ այդ, տարածքում խանութներ էին գործում, կային բջջային հեռախոսների ու կենցաղային տեխնիկայի վերանորոգման տաղավարներ եւ այլն:
Սկզբում ապամոնտաժվեց գետնանցումի կենտրոնում գտնվող բավական մեծ խանութը, այնուհետեւ պատերի երկայնքով շարվածները: Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պարզաբանել է, որ տնտեսվարողն ազատում է տարածքը:
«Այդ տարածքի հետ կապված կար դատական վեճ քաղաքապետարանի եւ տնտեսվարողի միջեւ: Քաղաքապետարանը պահանջում է վճարել վարձակալության գումարը: Բազմակի անգամ խախտվել են ժամկետները եւ թերվճարումներ են կատարվել, ու այդ հիմքով քաղաքապետարանը դատական հայց էր ներկայացրել վարձակալի դեմ: Այս պահին վարձակալը իր ուժերով մաքրում է տարածքը, եւ ակնկալվում է, որ այնտեղ մենք անպայմանորեն կունենանք ավելի բարեկարգ միջավայր, ինչպիսի լուծում էլ որ տրվի: Կլինի շատ ավելի հարմարավետ միջավայր, քան նախկինում էր»,- լրատվականին ասել է Հակոբ Կարապետյանը:
Նմանատիպ հոդվածներ
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
502
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Gohar Vardanyan
1 րոպե
229
ՊԵԿ-ը՝ ավտոմեքենաների ներկրման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
6,035
Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան. թուրքագետի ահազանգն ու ՊՆ-ի արձագանքը
Gohar Vardanyan
8,637
Ավելին Քաղաքականություն բաժնից
Գագիկ Ծառուկյանի խոսնակն անդրադարձել է Փաշինյանի և արցախցի կնոջ միջև միջադեպին
1 րոպե
484
Թրամփը խոսել է նավթի գներից
1 րոպե
273
Ռուսաստանից պարզաբնում ենք պահանջում․ Ադրբեջանի ԱԳՆ
1 րոպե
1,893
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 4 վագոն պարարտանյութ և 1 վագոն հնդկաձավար. ԶԼՄ
1 րոպե
209